«Մի ամբողջ քաղաքի կենտրոն ավիրեցիք»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելիներս, ձեր գիտելիքներն ու պատկերացումները կանաչապատման մասին խիստ թերի են։ Կրթվեք, մի ամբողջ քաղաքի կենտրոն ավիրեցիք։ Կատալպան՝ Երևանի պայմաններում, ուսումնասիրված է, գիտական փաստ է, որ բույսը փոշենստեցման և տասնյակ այլ էկոծառայությունների առումով թույլ ծառատեսակ է, թեղու հետ առհասարակ անհամեմատելի, իսկ ընտրված գնդաձևը՝ նաև սաղարթ չի ունենալու ստվերացման համար։ Այս բույսը նախատեսված է այգեպուրակային տարածքների համար, ինչն էլ հաշվի են առել ԽՍՀՄ տարիներին ԳՐԱԳԵՏ մասնագետները, որոնց աշխատանքը գիտահեն և օրինակելի է։ Կատալպան 50 տարուց ավել տնկվում է Երևանի այգիներում, բայց ոչ փողոցներում, դա մեր ոլորտում 2*2=4։ Նշում եմ, որ փողոցներում տնկվել են բացառապես բարձրաբուն, լայնասաղարթ ֆունկցիոնալ տեսակներ՝ թեղիներ, սոսիներ, սաֆորաներ, կաղնիներ, հացենիներ… Կանաչապատումը գիտություն է թվերով հիմավորված, այն, ինչի մասին դուք գաղափար անգամ չունեք։ Ձեր աշխատանքը մեթոդական ձեռնարկ է՝ «Երևանի կանաչապատման մեջ արգելված մոտեցումները»։ Երբեմն, քննության ժամանակ, ուսանողներս համարձակ ձայնով կատարյալ հիմարություն են պնդում, ժպտալով ասում եմ. «Երբեմն լռելն ոսկի է, երբեք մի մտիր այն դաշտը, որտեղ քեզ կջախջախեն»։ Умное лицо (если оно умное) — ещё не признак ума, господа. Все глупости на Земле делаются именно с этим выражением»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
