«Հնձել են առողջ ծառերը. նոր ծառերի գնումն էլ ողողված է կոռուպցիայով». Քրիստինա Վարդանյան
![]() «Մեր մտքով չէր էլ անցնում, որ մի օր կարելի է արթնանալ և տեսնել, որ մարդիկ ուղղակի հնձել են առողջ ծառերը»,-«Ֆակտոր»-ի եթերում ասել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Թումանյան փողոցում ծառերի մասսայական հատումներին: Ավագանու անդամի համոզմամբ, եթե այդ հատվող ծառերի մեջ նույնիսկ կային վնասված ծառեր, դրանք կարելի էր բուժել, այլ ոչ թե հատել: «Որդեգրվել է քաղաքականություն, որ ծառերը պետք է հատել և նրանց փոխարեն դնել նոր ծառեր՝ այնպիսի տնկանյութերով, որոնք ես չէի օգտագործի կանաչապատման մեջ: Տնկի բնի հաստությունը չի կարևոր, այլ՝ սաղարթի ձևավորվածությունը: Երբ նայում ես նոր ծառերին, անհասկանալի, ծուռ, բազմաթիվ վերքերով տնկանյութ է, որից յուրաքանչյուրի համար վճարվել է 80 հազար դրամ»-նշել է ավագանու անդամը և հավելել, որ այս գործընթացը ողողված է կոռուպցիոն ռիսկերով: |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20113.10.2026, 19:48
