Կիմ Չեն Ընը և Շոյգուն քննարկել են երկու երկրների համագործակցության ամրապնդումը
![]() Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): «Կողմերը փոխանակել են երկու երկրների ղեկավարության կարծիքները ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերի, ինչպես նաև միջազգային արդարադատության, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակի պաշտպանության կարևոր հարցերի շուրջ։ Հաստատվել է միասնական դիրքորոշում»,- ընդգծել է գործակալությունը։ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն անվանել է «անմնացորդ ուժի, հայրենասիրության և արդար գործի ցուցադրում» և ասել, որ «կշարունակի անսասանորեն աջակցել Ռուսաստանի պայքարին՝ պաշտպանելու պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգության շահերը»: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
