«Համոզված եմ, որ այս գործով ՔԿ-ն և Դատախազությունը քաղաքական իշխանությունից ունեն հանձնարարական»․ Տիգրան Աբրահամյան
![]() «Փաշինյանական արդարադատությունից որևէ ակնկալիք չունենք, մեր խնդիրն է աջակցել Տիգրան Ուլուբաբյանին, ով խոշտանգվել է համակարգի կողմից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Երեկ տեղի ունեցած պրոցեսները ցույց տվեցին, որ այն միջամտությունները, որ պետք է ունենան Քննչական կոմիտեն կամ Դատախազությունը, տոտալ ձևով բացակայում են։ Ես համոզված եմ, որ Քննչական կոմիտեն և Դատախազությունը քաղաքական իշխանության կողմից ունեն հանձնարարական, որ այս գործով վարվեն այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում»,- նշեց պատգամավորը։ Նշենք, որ Քննչական կոմիտեի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության և բռնություն կատարած ոստիկանների ձերբակալված չլինելու առնչությամբ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
