Ուսանողական բողոքի ցույցեր և ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
![]() Թուրքիայի տարբեր քաղաքներում ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները գործող իշխանության դեմ։ Նախօրեին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իր հերթին, նոր հաղորդագրություն է տարածել սոցցանցում՝ նշելով, որ «ոչինչ չի կարող համերաշխության և հույսի դեմն առնել»: «Մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, հանուն իրավունքների, հանուն օրենքի, հանուն արդարության, հանուն լուսավոր ապագայի», գրել է քաղաքապետը։ Իմամօղլուն Թուրքիայի դատական իշխանություններին կոչ է արել՝ «աչք չփակել անօրինությունների վրա»։ «Դուք պետք է ոտքի կանգնեք և քայլեր ձեռնարկեք ձեր մի խումբ գործընկերների դեմ, ովքեր ոչնչացրել են թուրքական դատական համակարգը, խայտառակել են մեզ աշխարհով մեկ և ոչնչացրել մեր հեղինակությունը», գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել նախագահ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների միջև։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ անվտանգության ուժերը Էրդողանից թույլտվություն են խնդրում Ստամբուլի քաղաքապետարանի շենք ներխուժելու համար, որը դարձել է ընդդիմության համախմբման վայր։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
