«Զելենսկին ՌԴ-ին նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել»․ Զախարովա
![]() Վլադիմիր Զելենսկին, հրապարակայնորեն հայտարարելով, որ հրաժարվում է հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, փաստացի նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի ռեժիմի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ «Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու նախաձեռնությունը և ընդունում է Սպիտակ տան առաջարկը։ Բայց իրականում նա հակառակ հրամանն է տվել՝ չդադարեցնել հարվածները, այլ հակառակը՝ նոր հարվածներ հասցնել», - ընդգծել է դիվանագետը։ «Զելենսկին հերթական անգամ խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հաստատել բանակցելու հարցում իր լիակատար անկարողությունը», ընդգծել է դիվանագետը։ «Հարվածելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Կիևը ցանկանում է խափանել խաղաղության նախաձեռնությունները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված», - մեկնաբանել է Զախարովան։ Դիվանագետի խոսքով՝ մարտի 19-ի գիշերը Կիևի ռեժիմը մեկ այլ հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքի միջոցով Կավկազսկայա գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչը հանգեցրել է 1700 քառակուսի մետր մակերեսով հրդեհի բռնկման:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
