«ԵՄ-ն կքննարկի Կիևին 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության հարցը»․ Կալլաս
918
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 15:27
![]() ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը հաստատել է, որ ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Կիևին տրամադրվելիք 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է գագաթնաժողով ժամանելուց հետո։ «Մենք կքննարկենք Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի զինամթերք տրամադրելու նախաձեռնությունը, որն իսկապես անհրաժեշտ է Ուկրաինային», - ասել է նա: Հարցին, թե ինչու ԵՄ երկրներն այլևս չեն քննարկում Կիևին 40 միլիարդ եվրո տրամադրելու՝ Կալլասի կողմից նախկինում արված առաջարկը, դիվանագետը պատասխանել է, որ դա կապված է ԵՄ երկրների «բյուջետային խնդիրների» հետ: «Այժմ իրատեսական է քննարկել 5 միլիարդ եվրոյի պլանը», - ասել է Կալլասը: Ավելի վաղ Եվրոհանձնաժողովը հայտնել էր, որ մտադիր է 2025 թվականին Ուկրաինային մատակարարել 2 միլիոն հրետանային արկ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
