«Թրամփը կրթության նախարարությունը փակելու հրաման կստորագրի»․ Սպիտակ տուն
![]() Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման կստորագրի երկրի կրթության նախարարության փակման մասին։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տունը։ Ըստ հրամանագրի՝ կրթության նախարար Լինդա Մաքմահոնին պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կազմակերպելու դեպարտամենտի փակումն ու կրթության լիազորությունների փոխանցումը նահանգային իշխանություններին»: Թրամփը բազմիցս կոչ էր արել փակել ԱՄՆ կրթության նախարարությունը։ 2024 թվականի դեկտեմբերին, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա խոստացավ վերացնել գործակալությունը՝ պատճառաբանելով, որ գերատեսչության գործունեությունն ավելորդ է և անհարկի բյուրոկրատիա է ստեղծում։ Թրամփը կարծում է, որ գործակալության գործառույթները կարող են իրականացվել պետական մակարդակով՝ գերատեսչությունների կողմից։ WSJ-ն նշում է, որ առանց Կոնգրեսի հավանության դեպարտամենտը փակելու կամ նրա գործառույթներն այլ կազմակերպություններին փոխանցելու փորձերը կարող են իրավական խնդիրներ առաջացնել Թրամփի վարչակազմի համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
