Հաստատվել է դպրոցներում «Վերջին դաս»-ի ուղեցույցը
![]() 2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել. Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր Ազգային և այլ պարերի կատարում, հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն): Գրականություն Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը): Բեմականացումներ Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ: Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար: Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝ միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ): Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։ Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով հետևյալ չափանիշներով՝ ծրագրի բովանդակություն, լեզվական բաղադրիչ, երաժշտական բաղադրիչ, միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին: Ուղեցույց «Մշակութային վերջին զանգ» միջոցառումները կարող են ներառել՝ Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր Ազգային և այլ պարերի կատարում. Հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն): Գրականություն Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը:) Բեմականացումներ Աշակետները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ: Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար: Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և կարող են ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է, մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցները) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ մարզպետարանի կողմից հրապարակված էլեկտրոնային հասցեով ուղարկում են հետևյալ նյութերը՝ Միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, Միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն( կարող են ներկայացնել սիրողական տեսագրություններ): Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը ուսումնասիրում է ներկայացված նյութը և գնահատում այն նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով հետևյալ չափանիշներով՝ Ծրագրի բովանդակություն, Լեզվական բաղադրիչ, Երաժշտական բաղադրիչ, Միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |

«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
13700:06
«Իսկ մեզ մոտ շարունակում են խոսել ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին»․ Վահագն Սարոյան
137Երեկ, 16:54
«Մեկ-մեկ փորձեք հասկանալ՝ ինչ եք ասում». Տաթևիկ Վիրաբյան
107Երեկ, 10:30
«Պատասխանատուները, չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում»․ Արմեն Հովասափյան
13111.12.2025, 11:18
«Վրաստանը տեր է կանգնում երկրի ուղեղը կազմող բուհերին և ուսանողներին». Սեյրան Գրիգորյան
15510.12.2025, 19:30
«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
14909.12.2025, 14:24
