Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի արգելափակումը. #Reuters

770
Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 13:26
ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի արգելափակումը. #Reuters

ԱՄՆ դաշնային դատավորն արգելել է Իլոն Մասկին և նրա ղեկավարած վարչությանը քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակման ուղղությամբ՝ նշելով, որ օտարերկրյա օգնության գործակալությունը փակելու նրանց ջանքերը համարվում է ԱՄՆ Սահմանադրության խախտում, փոխանցում է Reuters-ը: Նշվում է, որ դատավորը պահանջել է վերականգնել աշխատակիցների հասանելիությունն ԱՄՆ ՄԶԳ համակարգերին: Թրամփն արձագանքել է՝ ասելով, որ իր վարչակազմը կբողոքարկի որոշումը: