Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ
![]() Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Այդ մասին «Ազատությունը» տեղեկացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից։ Հիշեցնենք՝ «Ազատություն»-ը փետրվարի 8-ին գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300 000 դրամով։ |
«Ո՞վ է ֆինանսավորում «Խոսնակ»-ին և մղում ատելության խոսք տարածելուն». Արամայիս Աղաբեկյան
8001:24«Մարդ էլ դավթարով գնա Հ1 ու էդպես էլ իր մեջ ուժ չգտնի ասելու՝ ներողություն». Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
8400:42«Բլոգեր Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ». Արամայիս Աղաբեկյան
7400:36Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շարժումները պատկերող տեսանյութ (տեսանյութ)
7100:12Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. հայտարարություն
71Երեկ, 23:24Anonymous-ը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար
124Երեկ, 23:15