Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Արցախցի երիտասարդին բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել». ՔԿ

171
Երեքշաբթի, 18 մարտի, 2025 թ., 14:24
«Արցախցի երիտասարդին բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել». ՔԿ

Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Թերթ»-ին տեղեկացրել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգումը)»,- ասել է նա:

Ավդալյանը տեղեկացրել է, որ վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել Դատախազությունից ստացած հաղորդումը: