«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի գերիների ազատ արձակումը»․ Նուբար Աֆեյան
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի գերիների ազատ արձակումը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Moderna-ի համահիմնադիր, բ.գ.թ., Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Անդրադառնալով Ադրբեջանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը, Աֆեյանը նշել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ամոթալի դատավարություն է տեղի ունենում։ Նա հիշեցրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները և արցախյան մի շարք գործիչների, այդ թվում՝ Վարդանյանի գերեվարումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտին և պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ Աֆեյանը հիշեցրել է, որ Թրամփի վարչակազմը շատ հստակ, ուղիղ մեսիջներ է հղել այս հարցում, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։ «Ես կցանկանայի տեսնել իրական ստորագրված խաղաղության պայմանագիր։ Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք համաձայնագիրն ընդհանրապես կստորագրվի, քանի որ չափազանց պարզ է, որ Ադրբեջանն այս պատերազմը, այս հակամարտությունն օգտագործում է իր ներքին նպատակների համար»,- ասել է Աֆեյանը՝ հավելելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
