Գազայում սպանվածների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել․ #AlArabiya
![]() Գազայի հատվածի՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող կառավարության փաստացի վարչապետ Իսամ ալ-Դալիսը սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից անցած գիշեր իրականացված ավիահարվածներից մեկի ժամանակ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ «Համասի կառավարության վարչապետ ալ-Դաալիսը սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի վերջին հարձակման հետևանքով»։ Հաղորդվում է, որ արկն ընկել է այն տան վրա, որտեղ այդ պահին գտնվում էր ալ-Դաալիսը։ Բացի այդ, հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի ռմբակոծության ժամանակ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաթֆան։ Արմատական շարժման կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն եղել։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելի ռազմական ուժերը հուժկու ավիահարվածներ են հսացրել Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 356-ի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
