«Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը բացասաբար չի անդրադարձել նրանց վրա»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ իր որոշումը բացասական հետևանքներ չի ունեցել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին, Fox News-ի փոխանցմամբ, Թրամփը լրագրողներին հայտնել է ճեպազրույցում։ «Ուկրաինային ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու որոշումը բացասական հետևանքներ չի ունեցել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Իրականում՝ ճիշտ հակառակը։ Եվ, կարծում եմ, դա տեսանելի էր։ Դուք պետք է հասկանաք, որ եթե ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը վատ բան է անում, միակ պատճառը, որ միջամտում եմ, մարդասիրությունն է: Այնտեղ շատ մարդիկ են մահանում»,- ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «սա բարդ իրավիճակ էր», և Ուկրաինային «պետք էր ստիպել ճիշտ վարվել»։ «Կարծում եմ՝ նրանք հիմա ճիշտ են վարվում, և մենք փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք ցանկանում ենք հասնել հրադադարի, ապա՝ խաղաղության համաձայնագրի»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինային ռազմական օգննության տրամադրումը և հետախուզական տվյալների փոխանակումը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
