«ՀԱՄԱՍ-ը, հութիներն ու Իրանը իրենց գործողությունների համար կվճարեն»․ Սպիտակ տուն
![]() Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ Թրամփի վարչակազմին Իսրայելը տեղեկացրել էր Գազայի հատվածում ծրագրված հարվածների վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Թրամփի վարչակազմը և Սպիտակ տունն Իսրայելից տեղեկացվել են Գազայում այսօրվա հարձակումների մասին: Նախագահ Թրամփը հստակ ասել էր՝ Համասը, հութիները, Իրանը և բոլոր նրանք, ովքեր ձգտում են ահաբեկել ոչ միայն Իսրայելին, այլև Միացյալ Նահանգներին, իրենց գործողությունների համար գին կվճարեն»,- հայտնել է Լևիթը: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վերսկսել է ագրեսիան Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ՝ միակողմանի ընդհատելով հրադադարը: Գիշերվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
