Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 մարտի, 2025 թ.

«Ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն և Ադրբեջանը կբացեն դեսպանատներ». Արսեն Թորոսյան

124
Երեկ, 22:54
«Ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն և Ադրբեջանը կբացեն դեսպանատներ». Արսեն Թորոսյան

«Պատեհ պահին խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի՝ հաշվի առնելով բանակցությունների խորհրդապահական բնույթը»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը նշել է, որ իրենք այնքան մանրամասն են խոսել համաձայնագրի մասին, որ առանց տեքստը հրապարակելու էլ դրա բովանդակությունը շատ պարզ է: Պատգամավորը նաև հայտնել է. «Ենթադրվում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու և բացվելու են դեսպանատներ, ինչո՞ւ չպետք է բացվեն»:

«Ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն և Ադրբեջանը կբացեն դեսպանատներ». Արսեն Թորոսյան