«Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու, այլև պատրաստվում է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումը նվիրված էր այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի թեմային։ Հաղորդավարի խոսքերից ևս մեկ անգամ ակնհայտ էր դառնում, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու Երևանի հետ, այլև պատրաստվում է հնարավոր ագրեսիայի։ Տեսանյութում հերթական անգամ ցույց են տալիս իրենց զինատեսակներն ու խոսում այսպես կոչված «Երկաթե բռունցքի» մասին։ Հակառակորդը շատ ուղիղ է խոսում իր նպատակների մասին, իսկ զուգահեռ իրականության մեջ միակողմանի զիջումը լավ բանակցություն է, պատերազմական հռետորաբանությունը անտեսվում է, մեր իրավունքներն ու կենսական շահերը առհասարակ չեղարկվել են «իրական» Հայաստանի ղեկավարների կողմից։ Ուրիշ որ էլ բան չլինի, կարելի էր չէ՞ մի հատ տեսանյութ հրապարակել անգլերեն լեզվով, թե Ադրբեջանը ինչ զինատեսակներ է գնել ու ինչպիսի զորավարժություններ է անցկացրել, զուտ փաստերը շարել կողք կողքի, տարրական հակաքարոզչություն անգամ չկա, էլ ուր մնաց դիվանագիտական ու քաղաքական աշխատանք լինի․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին». Արա Պողոսյան
100Երեկ, 23:42«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք». Փեզեշքիանը՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին
124Երեկ, 22:38«Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում»․ Արա Արայան
147Երեկ, 17:54«Այս ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»»․ Հակոբ Բադալյան
132Երեկ, 16:06Հնդկաստանը հականավային հրթիռներ է փորձարկել
194Երեկ, 15:49«Դատական պրոցեսը հետաձգվել է հարգելի պատճառով»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
131Երեկ, 14:30