«Եվրոպան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա առանց Ռուսաստանի համաձայնության»․ Մակրոն
![]() Եվրոպական երկրները կարող են խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, եթե Կիևը համապատասխան խնդրանք ներկայացնի, Le Parisien-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա շեշտել է, որ այդ դեպքում Ռուսաստանի կարծիքը հաշվի չի առնվի։ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը գտնվում է «հաստատման վերջին փուլում», գրում է թերթը։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ յուրաքանչյուր եվրոպական երկրից կարող է մի քանի հազար մարդ ուղարկվել Ուկրաինա՝ ցույց տալու Արևմուտքի «երկարաժամկետ աջակցությունը» Կիևին։ Եվրոպացի զինվորների ներկայության «առանցքային կետերը» կարող են լինել Կիևը, Լվովը և Օդեսան։ Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Եվրոպայի կողմից Լոնդոնի և Փարիզի գլխավորությամբ «կամավորների կոալիցիա» ստեղծելու հնարավորության մասին։ Նա հաստատել է Ուկրաինայում իրենց ռազմական անձնակազմը տեղակայելու եվրոպական երկրների ցանկությունը։ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դեմ: Մարտի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նման նախաձեռնություններն անվանել է Ուկրաինայի իշխանություններին փրկելու արևմտյան երկրների փորձ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
