«Տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ ԱԺ-ի կողմից հավանության արժանանա». Հայկ Կոստանյան
![]() «Մարտի 10-ի դրությամբ ավտոբուսի վաճառված տոմսային պրոդուկտներից քաղաքապետարանը հավաքագրել է շուրջ 2,5 մլրդ դրամ, որի 210 հազարից ավելին եղել են փաթեթային տոմսերը՝ 71 տոկոսը հիմնական, 29 տոկոսը՝ արտոնությունները»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա նշել է, որ ավտոբուսի համար չվճարողների տուգանքի մասով նախաձեռնություն կա: «Տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա: Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափն էլ է իր մեջ տարբերություն ունենալու, մի դեպքում դա չվճարողներին է վերաբերվելու, մի դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, մի դեպքում էլ՝ տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն»: Կոստանյանի խոսքով՝ եթե ավտոբուսի համար վճարվող գումարները քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, որոշակի ժամանակ հետո խնդիրներ են առաջանալու. «Օրինակ՝ պլանավորել ենք, որ այս տարի 45 հատ տրոլեյբուս պետք է գնենք, կարող է վերջնարդյունքում պարզվի, որ դրա համար գումար չկա: Վճարող մարդը ինչո՞ւ չվճարող մարդու համար պետք է վճարի»,- հավելել է Կոստանյանը:
|

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
