«Պուտինը «ոչ» չի ասում, բայց անհնար է դարձնում որոշումները»․ Զելենսկի
![]() Վլադիմիր Պուտինը փաստացի պատրաստվում է մերժել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այժմ բոլորս Ռուսաստանից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադար հաստատելու գաղափարին։ Պուտինն, իհարկե, վախենում է ուղիղ ասել նախագահ Թրամփին, որ ցանկանում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին»: Զելենսկու խոսքով՝ Պուտինը հաճախ է դիմում նմանատիպ մարտավարության։ Ռուսաստանի նախագահն ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ դիմում է գործողությունների, որոնք ձգձգում են ամեն ինչ և անհնարին դարձնում նորմալ որոշումները։ «Ուկրաինան իրավիճակը բարդացնող պայմաններ չի դնում: Դա անում է Ռուսաստանը: Նրանց պատերազմ է պետք»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո հայտնի էր դարձել, որ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, եթե Ռուսաստանը նույնպես գնա նույն քայլին։ Մարտի 13-ին Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ հրադադարին, սակայն պահանջել է, որ Ուկրաինան դադարեցնի զինվորականների մոբիլիզացումը և վերապատրաստումը, ինչպես նաև զենք չստանա իր դաշնակիցներից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
