Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով
147
Երեկ, 19:30
Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: ՀՖՖ-ն տեղեկացնում է. «Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում ?Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավել, քան 4 տոմս: ?Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին: ?Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում? Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ մինչև 30 րոպեի ընթացքում Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը նախորդ հանդիպումների համեմատ մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների: Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»: