ԱՄՆ-ում բջջային հավելվածը ներգաղթյալներին թույլ կտա կամավոր լքել երկիրը
![]() ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության ծառայությունը հայտարարել է CBP Home կոչվող բջջային հավելվածի մասին, որն անօրինական ներգաղթյալներին թույլ կտա կամավոր լքել երկիրը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Նշվում է, որ ցանկացողները դիմումի մեջ կարող են նշել ԱՄՆ-ն լքելու իրենց ցանկության մասին՝ նախքան ավելի խիստ միջոցների ենթարկվելը։ Ինչպես ընդգծել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, սա ներգաղթյալներին հնարավորություն կտա նաև ապագայում օրինական ճանապարհով վերադառնալ ԱՄՆ, հայտնում է Reuters-ը։ Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ-ի հարավային սահմանին տեղակայվել են զորքեր՝ անօրինական ներգաղթյալների մուտքը կանխելու համար: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
