«Ուկրաինան ձգտում է խաղաղության և պատրաստ է բանակցել պատերազմն ավարտելու համար»․ Երմակ
![]() Ուկրաինան ձգտում է խաղաղության և պատրաստ է բանակցել պատերազմն ավարտելու համար։ Այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է CNN-ը։ «Պետք է քննարկել ամենակարևորը՝ ինչպես սկսել այս գործընթացը: Իսկ մենք շատ բաց ենք։ Մենք ցանկանում ենք շատ կառուցողական, խորը, բարեկամական, գործընկերության վրա հիմնված զրույց ունենալ մեր ամերիկացի գործընկերների հետ»,- Ջիդդայում լրագրողների հետ զրույցում ասել է Երմակը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներն Ուկրաինայի համար «շատ կարևոր» են, որպեսզի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանին թույլ չտան կրկին հարձակվել: Երմակը հավելել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու գործընթացի մեկնարկն է։ Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
