«ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին». Բայրամով
![]() Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ղազախ պաշտոնակից Մուրադ Նուրտլեուի հետ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողություններին, հիմնարար խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության և մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաև Մինսկի խմբի պահպանման հարցում հայկական կողմի դիրքորոշումը»,- ասել է Բայրամովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
