Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Կառավարությունը մեկ ամսում պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին». Դանիել Իոաննիսյան

128
Երեկ, 13:36
«Կառավարությունը մեկ ամսում պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին». Դանիել Իոաննիսյան

«Օրենքի կարգավորումը հետևյալն է՝ ժամկետ կա, որում կառավարությունը պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ եթե ճիշտ է հիշում, այդ ժամկետը մեկ ամիսն է: Իոաննիսյանի խոսքով՝ եթե այդ ժամկետում կառավարությունը չնշանակի նախագահ, ապա այս մրցույթը համարվում է չկայացած, նոր մրցույթ է նշանակվում, «ինչը քիչ հավանական սցենար է»:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Նրանց թեկնածությունը կներկայացվի Կառավարությանը:

Դանիել Իոաննիսյանի ասուլիսը