«Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա՝ ցանկացած դեպքում»․ Ռուբիո
![]() Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա՝ խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեջբերում է The New York Times-ը: «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ Ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան, և պարզ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպելու ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքերին»,- լրագրողներին ասել է պետքարտուղարը՝ Սաուդյան Արաբիա ժամանելուց առաջ։ Ռուբիոն նշել է, որ ապագա բանակցությունները կորոշեն, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։ «Մենք չգիտենք, թե իրականում որքանով են կողմերը հեռու իրարից»։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնության վերականգնման հարցը, եթե Կիևն իսկապես ցույց տա, որ պատրաստ է խաղաղության։ «Ամերիկյան պատվիրակությունը ցանկանում է համոզվել, որ Կիևը պատրաստ է բարդ որոշումների, նմանապես Մոսկվան դժվար քայլեր պետք է ձեռնարկի այս հակամարտությանը վերջ տալու կամ գոնե ինչ-որ կերպ այն դադարեցնելու համար»,- հավելել է Ռուբիոն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
