Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Սպառնալիքներն ապարդյուն են»․ Պետդումայի պատգամավոր

855
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 21:13
«Սպառնալիքներն ապարդյուն են»․ Պետդումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Նեստերենկոն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօրվա հայտարարությանը։ «Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը և նոր պատժամիջոցների կիրառման սպառնալիքն ապարդյուն են: Թրամփը, ով նախկինում հանդես է եկել մեր երկրի դեմ պատժամիջոցների վերացման օգտին, լավ հասկանում է դա»,- РИА Новости-ին ասել է Նեստերենկոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում գրել է, որ քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու գաղափարը։