Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Իսրայելը կշարունակի ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ». #JPost

1124
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 15:51
«Իսրայելը կշարունակի ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ». #JPost

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հյատնում է, որ Իսրայելը մշտական քննարկումների մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության համար ամուր հիմքեր ստեղծելու հարցերով, գրում է JPost-ը։

Հայտարարությունն արվել է ի պատասխան երեկ Քնեսեթի լիագումար նիստում «Շաս» կուսակցության պատգամավոր Սիմոն Մոշիաշվիլիի միջնորդության։ Քննարկումը նախաձեռնող Մոշիաշվիլին բարձրացրել է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքը թարմացնելու և այդ երկիրը Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում (Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին 2020-2021 թթ․ ստորագրված համաձայնագրեր) ընդգրկելու հնարավորության հարցը:

Վարչապետի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ «Իսրայելը կշարունակի ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ և վճռականորեն կհակազդի այն խաթարելու ցանկացած փորձի»: