«Կայցելեմ Սաուդյան Արաբիա՝ 1 տրլն դոլլար ներդրումների դիմաց»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ գարնան ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ այդ երկիրը համաձայնի 1 տրիլիոն դոլար ծախսել ամերիկյան ռազմական տեխնիկայի և այլ ապրանքների վրա։ Թրամփը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում՝ նշելով, որ կայցելի, եթե իր պահանջները բավարարվեն։ Թրամփն հիշեցրել է, որ իր նախորդ այցը Սաուդյան Արաբիա ավարտվել է 450 միլիարդ դոլարի գործարքով: Այս անգամ նա նոր պահանջ ներկայացրեց՝ չորս տարվա ընթացքում 1 տրիլիոն դոլարի ներդրում: «Վերջին անգամ, երբ ես այցելեցի Սաուդյան Արաբիա, նրանք 450 միլիարդ դոլարի ներդրում արեցին... Հիմա նրանք ավելի հարուստ են, իսկ մենք՝ ավելի ծեր: Ուստի ես ասացի, որ կայցելեմ՝ ամերիկյան ընկերություններին չորս տարվա ընթացքում 1 տրիլիոն դոլար վճարելու դեպքում: Նրանք համաձայնեցին դա անել, ուստի ես պատրաստվում եմ գնալ այնտեղ»:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
