«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
![]() Ռուսաստանը Հայաստանի հետ կապված իրավիճակում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրա անդամակցության սառեցման հարցում դարական հույսեր ունի, երկխոսությունը շարունակվում է, այդ թվում՝ երկկողմ օրակարգի շրջանակներում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և կազմակերպության մեջ ունեցած ներդրումների մասին հարցին։ «Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց հավանաբար ոչ մեկին չեն վտարի», պարզաբանել է փոխարտգործնախարարը։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ անհնար դառնում։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
