Հարավային Կորեայի դատարանը նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու որոշում է կայացրել
![]() Հարավային Կորեայի դատարանը չեղարկել է նախագահ Յուն Սոկ Յոլին կալանավորելու որոշումը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Փետրվարին նախագահի կողմը բողոք էր ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել էր, որ ձերբակալությունն անօրինական է։ Նախագահի փաստաբան Սոկ Դոնգ Հյունը պարզաբանել է, որ նախագահն ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազները հնարավորություն ունեն բողոքարկել որոշումը։ «Չնայած կալանքը վերացնելու դատարանի որոշմանը, նախագահն անմիջապես ազատ չի արձակվի։ Կենտրոնական դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Նախագահն ազատ կարձակվի, եթե դատախազները հրաժարվեն որոշումը բողոքարկելու իրենց իրավունքից»,- ասել է նախագահի փաստաբանը։ Հիշեցնենք, որ Հունվարի 15-ին Բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը Սեուլի իր նստավայրում ձերբակալել է նախագահ Յուն Սոկ Յոլին՝ ռազմական դրության դեպքերի պատճառով սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով։ Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը պետության ղեկավարին կալանավորելու որոշում էր կայացրել։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
