«Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն, բայց ոչ»․ Պորոշենկո
![]() Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Զելենսկի-Թրամփ բանավեճին՝ սոցկայքի իր էջում գրելով հետևյալը․ «Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն: Բայց ոչ, քննադատություն չի լինի, քանի որ դա այն չէ, ինչի կարիքն ունի երկիրն այս պահին․․․․ Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դրանք միայն Զելենսկու և Թրամփի հարաբերությունները չեն: Դրանք երկու մեծ ազգերի հարաբերություններ են, որոնք գիտեն, որ ժողովրդավարությունն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն: Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաամերիկյան տրամադրություններ տարածել։ Հուսով ենք՝ նախագահ Զելենսկին ունի «պլան Բ»։ Հավատում ենք, որ Լոնդոնում և Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո կվերադառնանք կարևոր ուղերձներով։ Հույս ունենք նաև, որ Եվրոպան մեզ կտրամադրի զենք, ֆինանսավորում և կավելացնի ներդրումները։ Կօգնի՝ ամերիկացի գործընկերներին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է պահպանենք պետությունը, կանխենք կապիտուլյացիան»: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
