Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ որոշ պատժամիջոցներ
1007
Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 09:32
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ, նշված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում հրապարակված հրամանում։ Խոսքն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով 2014, 2018 և 2022 թվականներին մտցված սահմանափակումների մասին է։ «Գործադիր հրամաններում (N 13660, 13661, 13662, 13685, 13849, 14065) նկարագրված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»,- ասվում է փաստաթղթում: Bloomberg-ի տվյալներով՝ 2022 թվականի գարնանը Ռուսաստանն իր դեմ կիրառված պատժամիջոցների քանակով առաջատարն էր՝ առաջ անցնելով Իրանից, Սիրիայից և ԿԺԴՀ-ից։ Մոսկվան անօրինական էր համարում Արևմուտքի սահմանափակումները և պահանջում վերացնել դրանք։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
