«Ստամբուլում բանակցություններն ընթանում են շփումների զարգացման ուղղությամբ»․ Պեսկով
985
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 14:50
![]() Ստամբուլում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են երկու երկրների միջև՝ արդեն իսկ տեղի ունեցած շփումների զարգացման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին Ստամբուլում փորձագիտական մակարդակով հանդիպում է տեղի ունենում, մեր դիվանագետներն աշխատում են երկու նախագահների հեռախոսազրույցի և Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման ուղղությամբ»,- նշել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսի նստավայրում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը, միջոցառմանը քննարկվում են դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ հարցեր։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
