«Ալեն Սիմոնյանն ախրանայով է երթևեկում, ո՞նց դարձավ նախագծի համահեղինակ». Գեղամ Մանուկյան
![]() «Այն, որ նախաձեռնության հեղինակներից մեկն Արմեն Խաչատրյանն է, հասկանալի է, երկար տարիներ ՃՈ-ում է աշխատել: Մյուս համահեղինակները՝ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ծառայողական մեքենաներով են երթևեկում, հատկապես՝ Սիմոնյանը ախրանայով է երթևեկում, ո՞նց եղավ, որ նրանք դարձան համահեղինակ»,- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Նախագիծը ծնվել է պետություն-օրենսդիր մարմին-հասարակություն երկխոսության արդյունքներով: Էնքան, ինչքան ես եմ բողոքներ, կարծիքներ ստանում, հաստատ այդքան էլ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն են ստանում»,- Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը: Ինչպես հայտնի է, վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է տուգանային 9 միավոր: Փոփոխությունով՝ 9 միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Միաժամանակ խստացվում են այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
