«Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի առաջարկի։ «Ես չեմ պատրաստվում անվտանգության հավելյալ երաշխիքներ տալ: Մենք դա կթողնենք Եվրոպային... Բայց, անշուշտ, կհետևենք, որ ամեն ինչ լավ ընթանա»,- ասել է նա՝ կառավարության նիստում: Վաշինգթոնը կարող է աջակցել Եվրոպային՝ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման հարցում։ Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ կկարողանա վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք համաձայնության, որը կբավարարի երկու կողմերին»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կփորձի օգնել Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները, թեև դա դժվար կլինի, սակայն Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին։ «Պատերազմը սկսվել է հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության խնդրի պատճառով»,- նշել է Թրամփը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
