«Միքայել Մինասյանը ո՛չ իմ ղեկավարն է, ո՛չ էլ աշխատողը, իմ ընկերն է»․ Ռուբեն Մխիթարյան
![]() «Ես ունեմ շատ մեծ շրջապատ։ Ե՛վ Միքայել Մինասյանն է իմ ընկերը, ե ՛վ Արթուր Ջանիբեկյանը, և՛ Մկրտիչ Արզումանյանը․․․ Բայց անընդհատ նույն հերոսի անունն են տալիս, թող իրեն տան հարցերը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի համայնքապետի թեկնածու, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքական մեղադրանքներին, թե իրեն ասոցացնում են նախկինների վերադարձի, մասնավորապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Գուցե դա նրանից է, որ ժողովուրդը պարտված ղեկավարին վերցրեց ու նորից ղեկավար սարքեց, որն էլ երկրորդ հայկական պետությունը ջնջեց քարտեզի վրայից, հիմա էլ տրաֆարետ է վերցնում, մի հատ էլ կետ է դնում ու ասում է՝ էս է այլևս մեր պետությունը․․․ Գուցե Միքայել Մինասյանը հասկացավ, որ ինքը այլևս անելիք չունի։ Միքայել Մինասյանը ո՛չ իմ ղեկավարն է, ո՛չ էլ՝ աշխատողը, բոլոր հարցեր կարող եք ուղղել իրեն, նաև իր եղբորը, որն արդարադատության նախարար էր․․․ Իմ ընկերներին եթե վաղը բերդ էլ գցեն, էլի իրենք իմ ընկերներն են մնալու, իշխանություն ունենան, էլի իմ ընկերները կմնան, ես նրանցից չեմ հրաժարվելու ինչ-որ մեկի ցանկությամբ կամ նախասիրությամբ»,- ընդգծեց Մխիթարյանը։ |
«Ուկրաինացիները դեռ երկար չեն ընկալելու, որ իրենց տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3117:12«Եթե վաղն Ուկրաինային ընդունեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում, իմ կարիքն այլևս չի լինի»․ Զելենսկի
4617:08«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան
6216:06«Ի՞նչ կա էն մտքի գիգանտներից, ովքեր կանխատեսում էին Ռուսաստանի անկումը»․ Տիգրան Վարդանյան
6015:48«Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Զելենսկի (տեսանյութ)
10515:37«Ուղերձը կարող է ռեգիոնալ տերությունների պահանջների «փափուկ» փաթեթավորումը լինել»․ Վիտալի Մանգասարյան
5915:24