«Իշխանությունը պատրաստվում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, դրա համար գաղափարական հող է ստեղծում»․ Միքայել Աջապահյան
![]() «Այսօրվա իշխանությունը պատրաստվում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, դրա համար գաղափարական հող է ստեղծում, թե իբր այդ միջանցքն արդեն տրված էր Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ «Եթե նույնիսկ այդպես է, այն ժամանակ կարելի էր միջանցք տրամադրել՝ Արցախը պահելով։ Հիմա Արցախի չգոյության պայմաններում միջանցք տրամադրելը ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ։ Հիմա տալ միջանցք՝ առանց Արցախի, իմաստը ո՞րն է, տալ ինչի՞ դիմաց։ Խաղաղությա՞ն։ Դատարկաբանություն է խաղաղությունը, ի՞նչ խաղաղություն։ Այսինքն՝ պատերազմի սպառնալիքի, շանտաժի պայմաններում կարող ես ինչ-որ զիջո՞ւմ անել․․․ Շանտաժի պայմաններում Զանգեզուրի միջանցք զիջես և դա ներկայացնես որպես դիվանագիտական հաջողությո՞ւն․․․ Միջանցք կարող ես չտրամադրել, երբ որ չես ճանաչում Նախիջևանը Ադրբեջանի մաս»,- նշեց Աջապահյանը։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների միակողմանի նվաստացումներն ու զիջումները շարունակվում են։ «Քոչարյանին վերագրելը, թե միջանցքն արդեն տվել էր, և այդ կապիկությունները, որ անում են, մի նպատակ ունեն․ դա նշանակում է, որ պատրաստվում են տալ միջանցք»,- ընդգծեց Աջապահյանը։ |
«Ուկրաինացիները դեռ երկար չեն ընկալելու, որ իրենց տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3117:12«Եթե վաղն Ուկրաինային ընդունեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում, իմ կարիքն այլևս չի լինի»․ Զելենսկի
4617:08«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան
6216:06«Ի՞նչ կա էն մտքի գիգանտներից, ովքեր կանխատեսում էին Ռուսաստանի անկումը»․ Տիգրան Վարդանյան
6015:48«Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Զելենսկի (տեսանյութ)
10515:37«Ուղերձը կարող է ռեգիոնալ տերությունների պահանջների «փափուկ» փաթեթավորումը լինել»․ Վիտալի Մանգասարյան
5915:24