Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Չեն ուզում գոնե պետությանն իրենց պարտք-կոպեկները վճարեն». Վարդան Ղուկասյան

260
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 22:30
«Չեն ուզում գոնե պետությանն իրենց պարտք-կոպեկները վճարեն». Վարդան Ղուկասյան

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Աննա Հակոբյանը պարտքեր ունի և հարկադիր կատարողները փնտրում են այն ճանապարհը, որով կարող են Աննա Հակոբյանից բռնագանձել պետության հանդեպ գոյացած պարտքերը:
Նշվում էր նաև, որ հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօր իր թելեգրամ-ալիքում հրապարակել է լուսանկար, որից պարզ է դառնում, որ Աննա Հակոբյանի պարտքը կազմում է 157 հազար 345 դրամ 20 լումա։
«Չեն ուզում գոնե ձևի համար պետությանն իրենց պարտք-կոպեկներրը վճարեն»,- նշել է Վարդան Ղուկասյանը։

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան