«Մինչև տեղի չունենա օրինական իշխանափոխություն, ապագա չենք կարող ունենալ»․ Ստեփան Դանիելյան
![]() Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի դեստրուտիվ թեզ է շրջանառվում, թե Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ: Այսինքն՝ կոչ է արվում իշխանությունը փոխել փողոցային ընդվզումով: Հաջորդ հիմար թեզն այն է, որ փողոցային ընդվզումով կարող են իշխանափոխություն իրականացնել միայն մահապարտները, որոնք ոչինչ կորցնելու չունեն, այդ թվում՝ նաև ինքզինքը: Մի կողմ թողնենք այն, որ նման մահապարտներ, հատկապես այդ թեզը տարածողների շրջանում, կարծես թե չկան, նաև՝ չկա նման իշխանափոխության մեթոդոլոգիա: Անգամ Գլխավոր Շտաբը, «պոտչը» չկարողացան իրականացնել, այն էլ ողբերգական դավադրություն-պարտությունից հետո: Լավ, ենթադրենք մահապարտները իրականացնում են իշխանափոխություն, բնականաբար իրենք էլ պետք է գան իշխանության, կամ էլ նրանց ետևում թաքնված «ռեսուրս» ունեցողները: Այսինքն՝ Հայաստանում քաղաքական գործընթաց իրականացնելն անիմաստ է, ընդամենը մեկ անծրագիր ավանտյուրիստին մեկ այլ անծրագիր մահապարտի փոխարինելն է: Ինչպես ֆիդայիներից կանոնանվոր ու մարտունակ բանակ հնարավոր չէ ստեղծել, այդպես էլ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ: Մինչև Հայաստանում տեղի չունենա քաղաքական գործընթացի շնորհիվ օրինական իշխանափոխություն, հանրային լայն գիտակցված աջակցությամբ (հերթական կամ արտահերթ), մենք որևէ ապագա չենք կարող ունենալ: Իսկ եթե պարզվի, որ իրոք հայ ժողովուրդն անկարող է օրինական ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, ապա խնդրում եմ վերջին արտագաղթողին «Զվարթնոց» օդանավակայանի լույսը չմոռանա անջատել: Հ.Գ. Առիթից օգտվելով՝ պետք է խոսել նաև միասնական ընդդիմություն ուենալու վերաբերյալ ապաքաղաքական թեզի մասին: Գիշատիչների ու կաթնասունների մեկ միասնական բլոկը չի կարող հաջողության հասնել, երբ ընտրողներն էլ են կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներ՝ կերակրաշղթայի տարբեր բևեռներում գտնվող: Ցանկացած միասնական ընդդիմություն ենթադրում է վարագույրի ետևում մարիոնետներին խաղացնողի հաստ ու բրդոտ ձեռք»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |
«Ուկրաինացիները դեռ երկար չեն ընկալելու, որ իրենց տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3117:12«Եթե վաղն Ուկրաինային ընդունեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում, իմ կարիքն այլևս չի լինի»․ Զելենսկի
4617:08«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան
6216:06«Ի՞նչ կա էն մտքի գիգանտներից, ովքեր կանխատեսում էին Ռուսաստանի անկումը»․ Տիգրան Վարդանյան
6015:48«Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Զելենսկի (տեսանյութ)
10515:37«Ուղերձը կարող է ռեգիոնալ տերությունների պահանջների «փափուկ» փաթեթավորումը լինել»․ Վիտալի Մանգասարյան
5915:24