«Քոչարյանի ասուլիսն ավելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Փաշինյանի հարցազրույցները՝ միասին վերցրած»․ Արթուր Խաչատրյան
![]() «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը շատ ավելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները՝ միասին վերցրած, և դա ՔՊ-ականների ախորժակով չէր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին։ «Նրանք պետք է ամեն ինչ անեին, վարկաբեկեին, փորձեին ուշադրությունը ոչ թե Քոչարյանի հարցազրույցի վրա սևեռել, այլ իրենց խառնափնթոր մեկնաբանությունների։ Հիմա պարզ է, որ իրենք փորձում են այն տպավորությունը ստեղծել, որ իրենք արևմտամետ են, գնում են դեպի ժողովրդավարություն, մնացած բոլորը ռուսների գործակալներն են։ Բայց հիշեցնեմ, որ երբեք Հայաստանի, օրինակ, տնտեսական կախվածությունը Ռուսաստանից այսքան էական չի եղել, ինչպես իրենք իրենց օրոք։ Իսկ Արևմուտքի հետ բոլոր իրավապայմանագրային հարաբերությունները կնքվել են դեռևս նախորդ երեք իշխանությունների օրոք․․․ Արանով իհարկե իրենք փորձում են ոչ միայն ուրիշներին մեղադրել, այլ նաև ցույց տան, թե իրենք անմեղ են, թե ինչ կարող էին անել, եթե ռուսները ոչ մի բան չարեցին․ ինչի՞ չարեցին իրենց օրոք, իսկ անում էին այլ ժամանակներում, դա, իհարկե, շատ ավելի լուրջ վերլուծության խնդիր է։ Թե ինչո՞ւ էր, օրինակ, Ադրբեջանը միշտ բողոքում, որ Ռուսաստանը Հայաստանին այդքան զենք էր ձրի տալիս, իսկ իրենց օրոք հանկարծ պարզվեց, որ միայն հնդիկներն են մի քանի հատ հրթիռ տալիս»,- ընդգծեց պատգամավորը: |
«Ուկրաինացիները դեռ երկար չեն ընկալելու, որ իրենց տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3117:12«Եթե վաղն Ուկրաինային ընդունեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում, իմ կարիքն այլևս չի լինի»․ Զելենսկի
4617:08«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան
6216:06«Ի՞նչ կա էն մտքի գիգանտներից, ովքեր կանխատեսում էին Ռուսաստանի անկումը»․ Տիգրան Վարդանյան
6015:48«Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Զելենսկի (տեսանյութ)
10515:37«Ուղերձը կարող է ռեգիոնալ տերությունների պահանջների «փափուկ» փաթեթավորումը լինել»․ Վիտալի Մանգասարյան
5915:24