«Դավթաշենի թիվ 192 դպրոցի կերպարվեստի ուսուցչուհին արգելել է աշակերտներին՝ նկարել Արարատը». Վարդան Ղուկասյան
![]() ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ իրեն են դիմել Դավթաշենի թիվ 192 դպրոցի աշակերտները՝ հայտնելով, որ կերպարվեստի ուսուցչուհի Գոքորյանն արգելել է իրենց նկարել Արարատը: «Աշակերտները գրել են, որ ուսուցչուհին հանձնարարել է ազատ ժամ՝ նկարել ով ինչ ցանկանում է: Երեխաները նկարել են Արարատ լեռը, ինչն առաջացրել է ուսուցչի զայրույթը: Գոքորյանն ասել է՝ Արարատը մերը չէ, տենց բաներ մի նկարեք և այլն: Ես մարդկային լեզվով ուզում եմ դիմել ընկեր Գոքորյանին և մնացած բոլոր ուսուցիչներին, եթե ձեզնից որևէ մեկը հանկարծ կասի՝ Մասիսը մի նկարեք, մերը չի, Արցախի մասին մի խոսեք, մերը չի, ես *******»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ նման ուսուցիչներն իրավունք չունեն աշխատելու դպրոցում. «Հորդորում եմ տնօրենին՝ ազատել Գոքորյանին, եթե չէ, նույն տոնով կխոսենք տնօրենի հետ»,- նշել է նա: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
