Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Աշխատում է Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք». «ՀայաՔվե»

200
Երեկ, 00:48
«Աշխատում է Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականից սկսած՝ տարածաշրջանի անվտանգային համալիրի միաբևեռությունը, որտեղ Ռուսաստանն էր միակ բևեռը, փոխարինվեց երկբևեռությամբ։ Այսինքն՝ Թուրքիան սկսեց նշանակալի դեր խաղալ։
Հիմա Ադրբեջանը և Թուրքիան գործընթացը տանում են այն ուղղությամբ, որ այստեղ կրկին լինի միաբևեռություն, բայց Թուրքիայի գլխավորությամբ։ Եվ այս խաղի մեջ ակտիվ մասնակցություն է ունենում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը։ Այստեղ Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք է աշխատում, որոնք Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ, այն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակից»:

Աղբյուրը`   ՀայաՔվե