«Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները համոզիչ չեն». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին երկար չեմ անդրադառնալու, մանավանդ, ԶԼՄ-ների համար մեկ-երկու մեկնաբանություն արել եմ: Երկու հարցերի շուրջ կարծիքս, այնուամենայնիվ, կհայտնեմ: 1. Այսպես կոչված, Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Երկրորդ նախագահը չի ուզում խոստովանել, որ հայտնվել է Ալիև ավագի լարած դիվանագիտական ծուղակում, ինչի հետևանքով նենգափոխվել է ԼՂ խնդրի բանակցային բովանդակությունը՝ այն ինքնորոշման հարթությունից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջանի տարածքային վեճի, և ԼՂ-ն բանակցային գործընթացում կորցրել է սուբեկտությունն՝ ըստ էության, դուրս մղվելով բանակցություններից: 2. Քոչարյանն, ըստ էության, խոստովանեց, որ 1998-ին տեղի ունեցածը պալատական հեղաշրջում է: «Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»,- երեկ ասել է նա: «Շեֆության» թեմայի վրա չեմ կենտրոնանա՝ դա համարելով Արցախից նախագահությունից մնացած բարդույթ: Քոչարյանը խոստովանում է, որ եթե Նախագահն իրեն պաշտոնից ազատեր, ի խախտումն Սահմանադրության, չէր հնազանդվելու՝ միանգամայն լեգիտիմ դարձնելով Առաջին նախագահի այն պնդումը, թե հրաժարական է տվել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Այլ խոսքով, հեղաշրջման վարկածը հաստատվում է: Այլ խնդիր է, որ 1998-ի իրադարձությունների մոտիվը դժվար է Ղարաբաղով բացատրելը, որովհետև 1997-ի Փուլային տարբերակը մնաց խնդրի կարգավորման լավագույն լուծումը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Իշխանությունը չի կարող լուծել խնդիրները, որովհետև ինքն է խնդիրների գլխավոր պատճառը»․ Վահան Բաբայան
3023:14«Էսօր 2026թ․ ընտրություններից խոսելը նիկոլական օրակարգ ա»․ Նարեկ Մալյան
9321:18«5-7 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը չի կարող հանրաքվեով թրքահաճո սահմանադրություն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան
10421:06«Պահանջում ենք արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացի․ հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի՞»․ արցախցի (տեսանյութ)
10520:36«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
12920:12«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11819:42