«Բելառուսը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել այլ պետության». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է ՀՀ և Բելառուսի քաղաքացի հանդիսացող բլոգեր Բելլայի ձերբակալությանը Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով՝ «Ադրբեջանի իշխանություններին զրպատելու համար»: Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ Բելառուսը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել այլ երկրի. «Եթե Ադրբեջանի պահանջով ՀՀ քաղաքացուն Բելառուսը հանձնի, նա կհայտնվի Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների կողքին և կդատվի Ադրբեջանում: Բայց իմ ուսումնասիրությամբ՝ Բելառուսի օրենսդրությամբ արգելված է իր քաղաքացուն արտահանձնել, էքստրադիցիայի ենթարկել այլ պետություններին, որքան էլ քրեական գործեր լինեն այնտեղ հարուցված: Ըստ էության՝ Բելառուսը նրան չի կարող արտահանձնել Ադրբեջանին: Բայց կարող են մարդուն դատել հենց Բելառուսում»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն պետք է զբաղվի այդ հարցով՝ որպես իր քաղաքացու հետ կապված հարց։
Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
