Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ.

«Վրեժն է այն շարժիչ ուժը, որով մենք կարող ենք առաջ գնալ». Կարեն Հովհաննիսյան

285
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 20:24
«Վրեժն է այն շարժիչ ուժը, որով մենք կարող ենք առաջ գնալ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վրեժ․․․
Հին ազգերի մոտ այս զգացումը պատվի հարց է։ Հին ազգերի մոտ վրեժի չլուծումը հավասարազոր է մահվան։ Շատերին թվում է, թե երբ ասում ենք՝ վրեժ ունենք, մտածում են, թե հեսա գնալու ենք տանք-սպանենք, կամ չգիտեմ, ինքնազոհության գնով ինչ-որ վնաս տանք․․․ Իրականում մեր վրեժը բազմաշերտ է։ Ախր մեզ բաժին հասած թշնամին միայն մեզ կոտորելով չէ, որ զբաղված է, այլ նաև մերն է գողանում։ Դրա համար է, որ մենք պետք է մեր հողի վրա կառուցենք ու կառուցենք, մեր հողի վրա շատանանք ու շատանանք։ Ցավոք, անկախությունից ի վեր, մեր լավագույնները կա՛մ հեռացել են Հայրենիքից, կա՛մ հանուն Հայրենիքի իրենց կյանքն են տվել և մեզ թողել ձեռնունայն․․․
Վրեժի լուծումն այն է նաև, որ գործողություններովդ նպաստես հայրենիքիդ հզորանալուն, քարը քարին դնելուն, ոչ մի րոպե կանգ չառնելուն, որքան էլ թշնամիդ փորձքի քեզ թևաթափ անել:
Հայրենիքում թե Հայրենիքից հեռու, պետք է մտածել բացառապես վրեժի մասին․․․ Փողը, դիրքը, պաշտոնը չպետք է փոխի քեզ, չպետք է շեղվես վրեժի ճանապարհից։
Հաճախ են ինձ հարցնում՝ ո՞րն է մեզ ազգային գաղափարախոսությունը, ես պատասխանում եմ՝ վրեժ։
Շատերը վախենում են վրեժ բառից, բայց դա է այն շարժիչ ուժը, որով մենք կարող ենք առաջ գնալ, ուժեղանալ, արարել, պատիվներս բարձր պահել․․․ Ազգային գաղափարախոսության իմ տեսլականը վրեժի մեջ է»։