«Երևանում օդի աղտոտվածությունը անգամ ձյան և քամու պայմաններում վտանգավոր մակարդակի վրա է»․ Հենրիխ Դանիելյան
1677
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 16:36
![]() ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա։ Օդի աղտոտվածության խնդիրը վերածվել է լրջագույն անվտանգային մարտահրավերի մեր քաղաքացիների համար։ Բացի այն, որ գործող իշխանությունները վտանգում են երևանցիների առողջությունը, նրանք նաև էլ ավելի են նվազեցնում Երևանի՝ որպես զբոսաշրջության համար ընդունելի քաղաքի առանց այդ էլ ցածր վարկանիշը՝ տուրիզմի ոլորտում խայտառակ գնաճի և անպատասխանատու քաղաքականության հետևանքով, ինչը վտանգում է ոլորտի զարգացումը և ստիպում զբոսաշրջիկներին նախընտրել տարածաշրջանի այլ երկրներ կամ առնվազն հեռու մնալ Երևանից»։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
