«Այդ տափակ տեսարանը կապ չուներ Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունները խաթարելու համար էր»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Երևանում օտարերկրացի քաղաքացիները երգել են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիային նվիրված երգ, ուժայինները, դուք ոչ թե պարզել եք, թե ովքեր և ինչ նպատակով են դա արել, այլ ձերբակալել եք և միայն հանրային արձագանքի շնորհիվ չեք կալանավորել այն մարդուն, ով տարածել է այդ տեսանյութը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ հակված է կարծելու, թե առօրյայում հանդիպող անտրամաբանական այսպիսի երևույթները պայմանավորված են Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածություններով։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածությունների շրջանակում «ռևանշիզմի» դեմ պայքարի վերաբերյալ կետ կա։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. ինչ-որ դուք հիմա ասում եք, դա հիբրիդային պատերազմի մաս է․․․ Այդ ակցիայի նպատակը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ. դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմներ առաջացնելու համար է։ Որովհետև այդ երգի կատարողները ԻԻՀ-ից են։ Ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ ձեր շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։ Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ որ հանրությունը ցնցվի»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
