Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ է գրանցվել»․ Արփինե Սարգսյան

138
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 20:36
«Թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ է գրանցվել»․ Արփինե Սարգսյան

«2023-2024 թվականների համադրությամբ, ըստ էության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով, բայց փոխարենն ունենք թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ։

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների իրացման պայմաններում, երբ կարելի էր հազարավոր դեպքեր ունենալ իրացման, երբ մենք սահմանային հատվածներում շատ ավելի ինտենսիվ ենք աշխատում. նկատի ունեմ թե՛ ԱԱԾ-ին, թե՛ ՊԵԿ-ին և թե՛ նաև ՆԳՆ-ին ու ՔԿ-ին, այստեղ շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենում, որովհետև մեծաքանակ խմբաքանակի բացահայտման պայմաններում սա թույլ է տալիս հետագայում իրացման դեպքերն ավելի կրճատել։ Ըստ այդմ՝ հատկապես Իրանի և Հայաստանի սահմանի չեզոք գոտում անցած տարի ունեցել ենք 4.5 կգ թմրամիջոցի առգրավում, հետագայում նաև տասնյակ կիլոգրամներ ևս առգրավվել են տարբեր հատվածներում։ Այս տարի շուրջ 18 կգ քաշով թմրամիջոց կրկին առգրավվել է, և, կարծում եմ՝ մեթոդաբանական փոփոխությունները պիտի իրենց դրական փոփոխությունը բերեն ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում»,- նշեց նախարարը։

«Թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ է գրանցվել»․ Արփինե Սարգսյան